Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ փորձարարական հիպերձայնային հրթիռի կիրառումը: Այս մասին գրում է AFP-ն:
«Այն փաստը, որ Պուտինն այժմ միջին հեռահարության հրթիռ է օգտագործել Ուկրաինայի տարածքին հարվածելու համար սարսափելի էսկալացիա է: Սա ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է այս պատերազմը, և Գերմանիայի համար կարևոր է աշխատել իր դաշնակիցների հետ՝ անելու այնպիսի բաներ, որոնք կկանխեն այս պատերազմը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի վերածվելուց», - նշել է նա:
Նրա խոսքով՝ կարևոր է հավասարակշռություն պահպանել «խոհեմության և Ուկրաինային հստակ աջակցության» միջև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը