Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ֆլորանս Պարլին կոչ է արել «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցներին` երկխոսության գնալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձից հետո երկխոսելու ժամանակն է եկել:
«Ես կարծում եմ, որ այդ պահին, երբ երկխոսություն է սկսվել, և կառավարությունը սկսում է իրականացնել նախագահի առաջարկած քայլերը, ցույցերի համար պայմաններ չկան»,- ասել է նախարարը:
Նշենք, որ ցուցարարները մտադիր են ցույց անցկացնել շաբաթ օրը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը