Ֆրանսիայում մահացել է «Դեղին բաճկոններ» շարժման ցույցերի մասնակիցներից մեկը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում տալով LCI հեռուստաալիքին:
Դա տեղի է ունեցել Ավինյոն քաղաքում: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երիտասարդը մահացել է բեռնատարի վրաերթից: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:
Այսպիսով` ցույցերի ընթացքում մահացածների թիվը հասել է 6-ի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը