Ֆրանսիան դատապարտում է կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքը, որի զոհն է դարձել Ադրբեջանում մեր հայրենակից Թեո Կլերկը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Սեպտեմբերի 10-ին Թեո Կլերկը ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման մետրոյում գրաֆիտիի համար, իսկ նրա երկու համաամբաստանյալները, որոնք այլ քաղաքացիություն ունեն, ճիշտ նույն գործունեության համար դատապարտվել են միայն տուգանքի։
Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառների չայցելել Ադրբեջան՝ այդ երկրում կամայական կալանավորման և անարդար դատավարությունների վտանգի պատճառով, որի դատական համակարգը իրավունքի պաշտպանության հարցերում անկախության որևէ երաշխիք չի տալիս»,- նշվում է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը