08 11 2024

Ֆրանսիան կաջակցի Հայաստանին հաջողությամբ ընդունելու COP 17-ը. ԱԳՆ

Ֆրանսիան կաջակցի Հայաստանին հաջողությամբ ընդունելու COP 17-ը. ԱԳՆ

Ֆրանսիան ուրախ է, որ Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) Կողմերի հաջորդ համաժողովը (COP 17) 2026 թվականին։ Դրա մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունել էին CBD Կողմերը Կալիում (COP 16): Ֆրանսիան կաջակցի Հայաստանին այս ապագա COP 17-ը հաջողությամբ ապահովելու համար:

Այդ միջոցառումը կարևոր նշանակություն կունենա Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համար»,- ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ