17 09 2024

Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է

Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևի նախագծին, գրում է Le Parisien թերթը։

«Հաստատվելուց հետո իմպիչմենտի որոշումը ուղարկվում է Օրենսդրական հանձնաժողով՝ քննարկման։ Եթե ​​այն իսկապես կայանա, ապա ոչ ուշ, քան 13 օր հետո այն կհայտնվի Ազգային ժողովի նիստերի օրակարգում»,- գրում է թերթը։

Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնությունը ձախակողմյան «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությանն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ