14 07 2024

Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հնչել



ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հնչել։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 13-ին, Փենսիլվանիայում։


Թրամփն ընդհատել է ելույթը իր կողմնակիցների առաջ։ Անվտանգության աշխատակիցները Թրամփին դուրս են հանել բեմից, նկատվել է, որ Թրամփի աջ ականջի և այտի շրջանում արյուն է:

Թրամփի մամուլի քարտուղարը հայտնել է, որ քաղաքական գործիչը բուժզննում է անցել Փենսիլվանիայի հիվանդանոցներից մեկում։

Գաղտնի ծառայությունը վերացրել է կրակողին։ Միջադեպի հետևանքով զոհվել է նախընտրական հանրահավաքի մասնակիցը, երկու հոգի ծանր վիրավորվել են։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ