Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Սպուտնիկ Արմենիայում» խոսեց արդեն սկսված գյուղատնտեսական շրջանի, տեղական արտադրության գյուղմթերքի բարձր գների, բերքի, հատկապես ծիրանի արտահանման առկա խնդիրների և ընդհանրապես երկրի համար գոյաբանական նշանակություն ունեցող այս ոլորտում պետության որդեգրած քաղաքականության մասին:
Անդրադառնալով խնդրին, որ ընթացիկ տարում գյուղացիները չեն կարողանում իրացնել նախորդ տարվա կարտոֆիլի բերքը՝ Աշոտ Հարությունյանը նկատեց, որ դրա պատճառը արտահանման խոչընդոտներն են, թղթաբանությունը և Վերին Լարսի անցակետի խնդիրները, որոնք թանկացնում էին հայկական կարտոֆիլի ինքնարժեքը։ Դրա փոխարեն նախորդ տարի Ռուսաստանում է կարտոֆիլի լավ բերք է եղել և, ինքնարժեքի ցածր լինելու պատճառով, այն ներկրվել է Հայաստան։
«ՌԴ-ից նույնիսկ տախտակի գործ անողները սկսեցին կարտոֆիլ ներկրել Հայաստան։ 2023 թվականին էլ հունվարի 1-ից ապրիլի 1-ը 288 տոննա կարտոֆիլ է ներմուծվել Պակիստանից, 100 տոննա Իրանից, 94 տոննա Վրաստանից, 3400 տոննա Ռուսաստանից»,-հայտնեց գյուղատնտեսը, փաստելով, որ երբ ներկրում է սկսվել, խախտվել է կարտոֆիլի մշակման բալանսը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը