ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախագահական ընտրություններում հաղթելու շանսերը նրա դեմ անհաջող մահափորձից հետո աճել են՝ 61%-ից հասնելով 67%-ի։ Նման գնահատականներով հանդես է եկել Swissquote շվեյցարական բանկային խմբի վերլուծաբան Իփեկ Օզքարդեսկայան։
Ըստ գերմանական NTV հեռուստաալիքի՝ նա նշել է, որ թեև Թրամփի դեմ մահափորձը Ամերիկայում խորը քաղաքական պառակտման պատճառով մտահոգություն է առաջացրել, ընդսմին այն մեծացրել է Թրամփի հաղթելու հավանականությունը նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում։
Իբրև ապացույց փորձագետը մեջբերել է PredictIt առցանց նախագծի տվյալները, որոնք վկայում են, որ մահափորձից հետո նախագահական ընտրություններում Թրամփի հաղթելու հավանականությունն աճել է՝ 61%-ից հասնելով 67%-ի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը