Կառավարության կողմից ընդունվել է փոխհատուցման կարգ՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ֆիզիկական անձանց պատճառված վնասի մասով: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
«Ընդ որում, այս որոշմամբ կառավարությունը կարգավորել է երկու կենսական նշանակության վնասների փոխհատուցման հետ կապված հարաբերությունները: Առաջինը բնակելի տարածքի բարեկարգմանն ուղղված վնասների փոխհատուցումն է, երկրորդը՝ կենցաղային առաջնային գույքի փոխհատուցումը:
Առաջին խմբի մեջ նույնականացրել ենք թե բազմաբնակարանները, և՛ թե անհատական բնակելի առանձնատները, որոնք ևս հեղեղումների արդյունքում վնասներ են կրել, բացի դրանից՝ սրա հետ փոխկապակցել են կենցաղային առաջնային գույքի վնասների հետ կապված փոխհատուցումը:
Նույնականացրել ենք, թե ովքեր են այս կարգի իմաստով շահառու: Այսինքն՝ ովքեր են վնաս կրել և կարգի սկզբունքներին համապատասխան պետք է փոխհատուցում ստանան: Մեզ համար կարեւոր էր այս սկզբունքի ամրագրումը առ այն, որ կարգի իմաստով փոխհատուցում ստանալու են սեփականության իրավունք ունեցող անձինք, այսինքն` այն իրավատերերը, որոնք անշարժ գույքը ձեռք են բերել ցանկացած օրինական եղանակով»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը