16 07 2024

Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է․ փաստաբան

Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է․ փաստաբան

Դավիթ Սարգսյանն այլևս ազատության մեջ է։ Այս մասին հայտնում է արցախցի փաստաբան Ռոման Երցյանն ու մանրամասնել.

«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ