Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բոլոր այն դատավորները, ովքեր կարծում են, թե իշխանությանը ծառայություններ մատուցելով և նրանց պատվերներն անշեղորեն կատարելով ինդուլգենցիա են ստանալու, թող հիշեն Աննա Դանիբեկյանին և ԲԴԽ որոշումը։ Տարոսը Ձեզ»։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։
Ըստ ԲԴԽ-ի՝ Դանիբեկյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել պաշտոնաթող նախագահի վերաբերյալ քրեական գործերը քննելիս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը