10 06 2024

Հունիսի 11-ին մեկնարկում է ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը

Հունիսի 11-ին մեկնարկում է ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը

Վաղը՝ հունիսի 11-ին, մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների  2-րդ՝ հիմնական փուլը: Տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։

Նշվում է, որ քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն (2023-ին այդ թվերը եղել են 1210 և 313 համապատասխանաբար): Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի:

«Ռուսաց լեզու հանձնողները մարզերում  199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործելու է 15 քննական կենտրոն, որից  11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:

Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական (ՀԱԹ), թիվ 189 ավագ (Դավիթաշեն), թիվ 14 հիմնական (Կենտրոն) և թիվ 190 ավագ (ՀԱԹ) դպրոցներ:

Դավիթաշենում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի քննական կենտրոնում 60 հոգի ռուսերեն է հանձնելու, 100-ը՝ քիմիա: ՄՆացած քննական կենտրոններում միայն քիմիա են հանձնելու. թիվ 11-ում՝ 140 հոգի, թիվ 14-ում՝ 120 և թիվ 190-ում՝ 139 հոգի», - ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ