12 07 2024

Աղետից տուժածների թիվը դեռ հայտնի չէ. ՏԿԵ փոխնախարար



Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի տուժածների թիվը հայտնի չէ, որովհետև դեռ դիմումների ընդունման փուլը և հաստատման փուլը չի ավարտվել։ Այս մասին մասին մամուլի ասուլիսում ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

«Մենք ունենք այս պահին 269 տուժած բնակարաններ և անհատական բնակելի տներ, որոնք ամփոփվել են հանրապետական հանձնաժողովի կողմից։ Արդեն հուլիսի 15-ից տուժած անձնինք, որ իրավասու են փոխհատուցում ստանալու, կարող են մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացնել դիմումը մարզպետարաններ»,- ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ նաև բնակավայրերում կետեր կտեղադրվեն դիմումները ներկայացնելու համար։

Իսկ թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել, այդ մասին՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ