15 07 2024

Անտառային հողերը մեծ թափով վարձակալում են



Անտառային հողերի վարձակալության գործընթացը մեծ թափ է ստացել 2022 թվականի երրորդ ետռամսյակից, և դա բավականին մեծ տեմպերով ընթանում է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը:

«Մինչև 2022 թվականը «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կնքվել է շուրջ 130 պայմանագիր, որի վարձակալության արժեքը կազմում էր տարեկան շուրջ 25 մլն դրամ: Իսկ 2022-ի երրորդ եռամսյակից մինչեւ 2024-ի երկրորդ եռամսյակը, այդ վարձակալության պայմանագրերի թիվը հասել է շուրջ 235-ի: Վարձակալական վճարը կազմում է տարեկան արդեն 92 մլն դրամ: Իսկ ներդրումային ծրագրերը, որոնք հաղթող են ճանաչվել, կազմում են 15,1 մլրդ դրամ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ