14 07 2024

Հայտնի է Դոնալդ Թրամփի վրա կրակողի ինքնությունը

Հայտնի է Դոնալդ Թրամփի վրա կրակողի ինքնությունը

ՀԴԲ-ի հայտարարության համաձայն, Դոնալդ Թրամփին սպանելու փորձ արած տղամարդը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, հայտնում է BBC-ն։

ՀԴԲ-ի տվյալներով, Քրուքսը Փենսիլվանիա նահանգի Բեթել-պարկի բնակիչ էր։

Այս  քաղաքը մահափորձի վայրից՝ Բաթլեր քաղաքից, մոտ 70 կմ հեռավորության վրա է գտնվում։

«Հետաքննությունը նախկինի պես ակտիվ շարունակվում է, և յուրաքանչյուրին, ով տեղեկություն ունի, որը կարող է օգնել հետաքննությանը, հորդորում ենք առցանց  լուսանկարներ կամ տեսանյութեր տեղադրել», - ասվում է ՀԴԲ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Վիրավորվել է նրա ականջը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ