14 07 2024

Փաշինյանը դատապարտել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը

Փաշինյանը դատապարտել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահի, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը: Նա համապատասխան գրառում է արել X-ում:

«Վճռականորեն դատապարտում ենք ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը: Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք: Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-X-ում գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:

«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ