Հունիսի 12-ին ոստիկանների կիրառած լուսաձայնային նռնակի հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանի կինը՝ Նաիրա Սահակյանը, ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սիրելի ընկերներ, հարազատներ ու դեպքով հետաքրքրված մարդիկ,
Ուզում եմ տեղեկացնել, որ Եսայու երկրորդ վիրահատությունը վաղն է լինելու։ Հավատում ենք` հաջող կընթանա։ Հիմնական գործը աջ ձեռքի մնացած հատվածի վրա է լինելու, բայց գործեր կան նաև ձախ ձեռքի և կրծքավանդակի որոշ բեկորային վնասվածների վրա։
Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ մեր փաստաբան Մ. Եսայանը Քննչական կոմիտեից գրություն է ստացել, որը հաստատում է Եսայու` տուժող ճանաչվելը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը