«Ծիրանի և խաղողի ապահովագրության ծրագրի դադարեցման պատճառն այն էր, որ միջազգային ապահովագրական ընկերությունը, որը վերաապահովագրում էր Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների վնասի ռիսկը, 2024 թվականի փետրվարին հայտնեց, որ այս տարի ձեռնպահ է մնում հայկական շուկայում իր ծառայությունների մատուցումից։ Հայկական ապահովագրական ընկերությունները մեզ ասացին, որ իրենց համար վնասի ռիսկը տանելի չէ, այդ պատճառով չեն ցանկանում այս տարի ապահովագրություն իրականացնել: 2023 թվականին հավաքագրվել էր 1.8 մլրդ դոլար ապահովագրավճար, վնասի փոխհատուցումը կազմել էր 2.7 մլրդ դոլար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
Ապահովագրության մասին փոխնախարարի խոսքը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը