16 07 2024

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 3 թեկնածու

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 3 թեկնածու

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի և Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ