«Դատավոր Դանիբեկյանի լիազորությունները պետք է դադարեցվեին ոչ թե ձգձգելու, այլ՝ ապօրինի և հակասահմանադրական քրեական գործն ավելի վաղ չկարճելու, նախագահ Քոչարյանին, ապօրինաբար, շուրջ 1,5 տարի կալանավորված պահելու համար»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ մեկնաբանելով դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը:
Հիմնավորելով իրենց որոշումը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հանրությանը «Սիլվայի գործ» անունով քրգործը համարել էր ամենակարևորներից մեկը և նշել, որ դատավարությունը ողջամիտ ժամկետում չի իրականացրել, ձգձգել է:
Բագրատ Միկոյանը նաև ասաց. «Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ»:
Հիշեցնեմ, որ ԲԴԽ նախագահի համար «պատմության ամենակարևոր», իսկ բոլորին ավելի հայտնի՝ «Սիլվայի գործով» դեռևս 2019 թվականին դատարաններն իրենց որոշումներով արձանագրել էին, որ դրանում նույնիսկ հիմնավոր կասկած չկար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը