Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամասիա խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարցակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Ամասիայի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի վիճակը ծանր է, գիտակցությունը տեղն է, մնացած վիրավորները մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ, շունն էլ , որը հարձակվել է նրանց վրա, տուժածների հարևանինն է եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը