Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ հուլիսի 16-ին վերջապես ընդունել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը։
Գաբրիել Աթալը «կառավարության անդամների հետ միասին ապահորվում է, որ ընթացիկ գործերը լուծվեն մինչև նոր կառավարության նշանակումը», - ճշտել են Ելիսեյան պալատում:
«Որպեսզի այս շրջանը հնարավորինս արագ ավարտվի, հանրապետական ուժերը պետք է միասին աշխատեն՝ ֆրանսիացի ժողովրդին ծառայող նախագծերի և գործողությունների շուրջ միասնություն կառուցելու համար», - հավելել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահն ավելի վաղ հրաժարվել էր Աթալի հրաժարականից օրենսդրական ընտրությունների հաջորդ օրը։ Նախագահական ճամբարը, ըստ էության, Նոր ժողովրդական ճակատից հետո զբաղեցնում էր երկրորդ տեղը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը