Հերթական դպրոցն է փակվում։
Կառավարությունը այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշեց «Ոսկետափի ավագ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վերակազմակերպել։
Անհրաժեշտությւոնը, ըստ կառավարության, բխում է սովորողների թվաքանակից, ուսումնական հաստատությունների շենքային պայմաններըից։
Որոշել է ստեղծել մեկ դպրոց։
Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց ՊՈԱԿ-ին ամրացված ուսումնական մասնաշենքի հզորությունը նախատեսված է շուրջ 784 տեղ, սովորում է 495 աշակերտ: «Ոսկետափի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված ուսումնական մասնաշենքի հզորությունը նախատեսված է շուրջ 1000 սովորողի համար, սակայն սովորում է 81 աշակերտ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ոսկետափի ավագ դպրոցի նախագծային հզորությունը ավելի մեծ է, իսկ շենքը գտնվում է ավելի բարեկարգ վիճակում, քան հիմնական դպրոցի շենքը՝ նպատակահարմար կլինի ուսումնական գործընթացն իրականացնել ավագ դպրոցի շենքում՝ մինչև 2026 թվականը Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Ոսկետափի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը