Մենք այսօր Ավանի բնակիչներով ևս մեկ անգամ հավաքվեցինք և արձանագրեցինք, որ չենք ուզում որ համայնքում ևս մեկ արտադրական գործունեություն ծավալվի, ինչի հետևանքով կաղտոտվի Երևանի օդը ու հանրային առողջության վրա թանկ կնստի:
Այսպիսի կարծիք հայտնեց այսօր պետական կառավարման փորձագետ Ավանի բնակիչ Հովհաննես Ավետիսյանը՝ Ավանի թաղապետարանում կազմակերպած հանրային լսումների ժամանակ, որտեղ քննարկվում էր Ավանում պղնձաձուլարան հիմնելու ոմն անհայտ գործարարի բիզնես-պլանն ու դրա հնարավոր ռիսկերը՝ օդի աղտոտվածությունն հնարացոր խտացնելու մասով ու հանրային առողջության վրա: Հովհաննես Ավետիսյանը որպես ավանցի, վստահ է համայնքի բնակիչները կամք ունեն և միասնականորեն կպայքարեն կհասնեն իրենց հաղթանակին:
Հիշեցնենք, Ավանում այս աղմկահարույց նախագծի շուրջ դեռ անցած տարվանից են բուռն քննարկումներ ծավալվում: Բնակչությւոնը դեմ է ու բազմաթիվ անգամներ հանրային քննարկումներին միասնական կերպով մասնակցել և իր ԴԵՄ դիրքորոշում է հայտնել:
Նշենք, նախագիծը «Քոփփեռ» ՍՊԸ-ինն է: Այս ընկերությունը վերջին տարիներին Ավանում երկաթ, պղինձ, ալյումին և մետաղյա այլ ջարդոնների ընդունման կետ էր բացել, հիմա էլ նախատեսում է դրանց ձուլարանն ստեղծել:
Ընտրված վայրը՝ Ավան,Աճառյան 2 հասցե, հայտ ներկայացրած ընկեության անվանումը «Քոփփեռ» ՍՊԸ: Գործարարի անձը գաղտնի է պահվում, քաղաքապետարանից կցկտուր ակնարկներ են անում, թե պրոիշխանական մեկն է, բայց անունը չեն հայտնում: Փաստացի Ավանի օդն աղտոտելու մտադրության տերը պետռեգիստրում որպես կազմակերպություն՝ գրանցվել է 2018 հեղափոխությունից հետո, ու հիմա սույն «Քոփփեռ» անկենսագիր ընկերության համար հենց Երևանի սրտում մետաղ ձուլելու հնարաավորություն և Ավանի օդն արտանետումներով հարամելու իրավունքներ կտրվեն, քանի որ հետևողական չեղան ավանցիները, իսկ Երևանի քաղաքային իշխանության ու կառավարության առճակատումն ավարտվեց Հայկ Մարությանի հրաժարականով:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը