28 07 2022

Ինչ-որ մի քանի հոգու պատճառով Ավանի բնակիչների հարմարավետությունը չպետք է տուժի. Բնակիչ



Դեռևս ներկա եմ եղել առաջին լսումներին, ես և գրեթե բոլոր բնակիչները դեմ էին ձուլարանի կառուցմանը, անհասկանալի է, թե ինչու է տեղի ունենում երկրորդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ավանի բնակիչներից մեկը:

«Մի քանի մարդու հարմարավետության համար Ավանի բնակիչների առողջությունը չպետք է տուժի, ինձ համար կարևոր էլ չէ, թե ով է գործարարը, կարևորը, որ մաքուր օդը չտուժի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ավան վարչական շրջանում «Քոփփեռ» ՍՊԸ-ն նախատեսում է ստեղծել պղնձաձուլարան, բնակիչները դեմ են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ