Առողջապահության նախարարությունը միակն է կառավարության կազմում, որ կողմ է Ավանում պղնձաձուլարան ստեղծվի, նախագծին կողմ է արտահայտվել՝ Քոփփեռ ՍՊԸ –ի երրորդ դիմումից հետո՝ 2022 թ, ապրիլի 6-ի գրությամբ: Աս մասի այսօր Ավանի թաղապետարանում թեմայի շուրջ հրավիրված հանրային լսումների ժամանակ հայտնեց Ավանում պղնձաձուլարան հիմնելու բիզնես-պլանի հեղինակ Մ. Նիկողոսյանը, ով հանդես էր գալիս ոմն Տիգրան Մոմջյան գործարարի ներկայացուցիչ ու շահերի պաշտպան:
Ուշագրավ է, որ Առողջապահության նախարարությունը գործարարի նախագծում խնդիրներ է տեսել կապված էկոլոգիական ռիսկերի ու հանրային առողջության վրա հնարավոր ազդեցության մասով, ուստի երկու ներկայացրած դիմումների վերաբերյալ պատասխան գրություններն ստացվել է ԱՆ դիտողություններով: Իսկ թե ինչի հիման վրա է մեկ երկու ամիս անց նույն Առողջապահության նախարարությունը փոխել իր տեսակետը և ինչ հաշարկներով, ինչ փորձագիտական եզրակացությնա հիման վրա է ռիսկերի վերացումն արձանագրել, որպեսզի գործարարի իղձերն իրեկանացնելու համար այդքան պահանջված իր դրական եզրակացությունը տա, անհայտ է մնում, համենայն դեպս անկախ փորձագիտական եզրակացություն, ուսումնասիրություններ առհասարակ չկան, ավելին՝ անգամ ձուլարանի նախագծողն այդ հարցին բնակիչներին չկարողացավ սպառիչ պատասխան տալ:
Հիծեցնենք, Ավանում մետաղի ջարդոններ ընդւոնող ինչ որ ընկերություն որոշել է ընդայնել իր հնարավորությունները ու Ավան Աճառյան 2 հասցեում, բուսաբանական այգու մոտ և բնակիչների թաղամասում հիմնել պղնձաձուլարան: Հայտ ներկայացրած ընկերության իրական տիրոջ անունն հայտնի չէ հանրությանը, ակնհայտ է, որ մեծ գումարերի շրջանառության հետ գորշ ունեցող մեկն է նա,բայց պրոեկտ անցած տարի տապալեցին Ավանի բնակիչները: ՀԻմա գործարարը նորից գլուխ է բարձրացրել և պարամետրերի որոշ փոփոխություններով փասատղթերի տրցակ է պատրաստել և ուզում է բիզնես«պլանը կյանքի կոչել:
Դեռ անցած տարի աղմկահարույց ձուլարանի թեման փակվեց բնակիչների ջանքերով: Նույնատիպ լսւոմներից հետո Երևանի քաղաքապետարանն հայտարարեց, որ Ավանում lպղնձաձուլարան չի կառուցվի. քաղաքապետարանը բացասական կարծիք է տվել՝ իմք ընդունելով մեկ այլ գերատեսչության փորձաքննության արդյունքներն ու հանրային լսումների արձագանքները:
2021 թ հոկտեմբերի 8-ին Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ը «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացրած ձուլարանի նախագծին բացասական եզրակացություն էր տվել:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը