Ավանի՝ Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչներն իրենց՝ 5000 և ավելի թվակազմով, այնքան հարկ են վճարում պետությանը՝ շուրջ 10 մլն դոլար և բավական ահռելի գումար՝ որպես գույքահարկ, որ կարող են Ավանում պղնձաձուլարան հիմնելու մտադրություն ունեցող ընկերությանը ուղղորդել հուշել, որ իր բիզնես-միջավայրի համար ընտրված տարածքը՝ Աճառյան 2 հասցեն սխալ է, որքան էլ այն արտադրական նշանակություն ունենա: Այսօր այս մասին Ավանի թաղապետարանում ձուլարանի շուրջ կազմակերպած բուռն քննարկումերի ժամանակ ասաց Ծարավ Աղբյուր 4 բակային համայնքի լիազոր ներկայցուցիչ Գարիկ Բադալյանը, որին պարբերաբար խանգարում և միջամտում էր «Քոփփեռ» ՍՊԸ ներկայուցիչ հանդես եկող Մանուկ Նիգոյանը: Գարիկ Բադալյանը բավական երկար ելույթով հիմնավոր ներկայացրեց Ծարավ Աղբյուրի 5000 և ավելի բնակչության պահանջն ու տեսակետը ընդգծելով, որ իրենք մեկ մարդու պես դեմ են ու մաիսնականորեն պայքարելու են և ունեն բոլորր ռեսուրսները այսդ չարաբաստիկ բիզնես-պրոեկտը Ավանում խափանելու համար:
«Մենք պատուհանից բիչոկ չեն գցում, պետությունը բնակիչների վրա միլիարդներ չի ծախսում: Մեր համայնքում կենցաղավարման, աշխատանքների գրագետ կառավարման ու կարգապահության բաչրձր մակարդակը մշտապես ապահովելու պատճառներով է, որ Ավանում բնակելի շենքերևի ական գնաճ է արձանագրվել, իառավելապես հենց Ծարավ Աղբյուր թաղամասում, իսկ հիմա այդ գների կտրուկ նվազումն ու տնտեսական կորուստները թույլ չենք տալու ինչ որ անհայտ գործարարի նեղ շահերի համար»,- հայտարարեց Գարիկ Բադալյանը՝ ներկայացնելով այն միջոցառումների պլանը, որով իրենք պատրատվում են պայքարել գործարարի պլանների դեմ:
Իմ երեխային թունավորելու չափման միավոր սահմանում չկա, կբացեք պղնձաձուլարանը՝ կհանդիպեք մեր պլան Բ-ին, որը սառը ցնցուղ կլինի շատերիդ համար, ասաց Գարիկ Բադայանը և համարյա սպառնաց, որ այլապես ավանցիները կգնան կոշտ քյալերի:
Հիշեցնենք և ընդգծենք՝ առկա է Երևանի քաղաքապետարանի 2021 թ անանը տրված բացասական եզրակացությունը ՝ Ավանում պղնձաձուլանարն հիմնելու նախագծի վերաբերյալ և շատ հիմնավոր կերպով այն տապալվեց Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք:
Բայց նրա հեռանալուց հետո գործարարն ինչպես երևում է ձեռքերը ծալած չի նստել: Նա կարողացել է ժամանակ շահել ու Կառավարությունում Հայկ Մարությանի հրաժարականից հետո ձեռքեր սեղմել, որպեսզի Ավանում իր ուզած տեղը պղնձաձուլարանն այդուհանդերձ հիմնի:
Վաղը հերթական լսումն են նշանակված, Ավանի բնակիչները մտադիր են վաղվանից արշավներ սկսել՝ գործարարի դեմ: Yerevan.Today-ին հայտնեցին մի քանի նախաձեռնությունների մասին՝ այդ թվում այսօր Ծարավ Աղբյուր թաղամասում բաց քննարկումների, ակցիաների և այլ միջոցառումների ֆորմատով:
Հիշեցնենք, որ նույն «Քոփփեռ» ՍՊԸ-ն վերջին մեկ-երկու տարում Ավանում երկաթ, պղինձ, ալյումին և մետաղյա այլ ջարդոնների ընդունման կետ էր բացել, հիմա էլ նախատեսվում է դրանց ձուլարանն ստեղծել:
Ընտրված վայրը՝ Ավան, Աճառյան 2 հասցե, հայտ ներկայացրած ընկեության անվանումը «Քոփփեռ» ՍՊԸ: Գործարարի անձը գաղտնի է պահվում, քաղաքապետարանից կցկտուր ակնարկներ են անում, թե պրոիշխանական մեկն է, բայց անունը չեն հայտնում: Փաստացի Ավանի օդն աղտոտելու մտադրության տերը պետռեգիստրում որպես կազմակերպություն՝ գրանցվել է 2018 հեղափոխությունից հետո, ու հիմա սույն «Քոփփեռ» անկենսագիր ընկերության համար հենց Երևանի սրտում մետաղ ձուլելու հնարաավորություն և Ավանի օդն արտանետումներով հարամելու իրավունքներ կտրվեն, քանի որ հետևողական չեղան ավանցիները, իսկ Երևանի քաղաքային իշխանության ու կառավարության առճակատումն ավարտվեց Հայկ Մարությանի հրաժարականով:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը