Ավան վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վահե Հակոբյանն ընդդեմ պղձնաձուլարանի դիրքորոշում հայտնեց այսօր իր մոտ հրավիրված հանրային լսումներին եւ անկաշկանդ որպես քաղաքացի պաշտոնյան եւս միացավ համայնքի բնանկիչների սկսած պայքարին։
«Ես անձամբ տեղյակ չեմ ` ում է պատկանում պղնձաձուլարանը ստեղծելու նախագիծը եւ ով է ուզում Ավանում այդ ձուլարանը հիմնել, բայց մենք այսօրվա քննարկումն համարում ենք կայացած եւ արձանագրեցինք որ բնակչությունը դեմ է, մենք թույլ չենք տա Ավանում պղնձաձուլարանը հիմնել»,-ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը