Գորիսի քաղաքապետը ՔԿ-ում է, Պարգև քահանա Զեյնալյանի տանը խուզարկություն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սղաթելյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը կանգ չի առնում ոչնչի առջև՝ շարունակելով պղծել ամեն նվիրական բան, ջանալով ամեն գնով կոտրել հայրենիքի հանձման դեմ պայքարող տեսակին։
Չե՛ս հաջողելու, չի՛ ստացվելու։ Ի տարբերություն քեզ՝ մարդիկ ունեն արժանապատվություն։ Այսօր Սյունիքում մեր հայրենակիցները մեկ անգամ ևս փաստեցին, որ հայը չի կարող համակերպվել հայրենիքի կորստին։
Հայ ժողովուրդը՝ հակառակ քո ազգադավ ծրագրին, ապրելու և արարելու է իր հայրենիքում։ Մեր պայքարը հենց դրա համար է ու մենք չենք նահանջելու։
Վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին հանդիպում ենք Հանրապետության հրապարակում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը