31 10 2024

ՀՀ-ն չի կարող մասնակցել Ալիևի նախաձեռնած միջազգային շոուին, եթե դեռ Բաքվում գերիներ ունենք. Սաղաթելյան



Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի նախաձեռնած, այսպես կոչված, միջազգային շոուին, եթե դեռ մենք Բաքվում ունենք ռազմագերիներ և պատանդառված անձինք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«COP-29-ին Հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը, իսկ այդ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, շատ կարեւոր է, որ բաքվում բարձրաձայնեն այն մնացած խնդիրները, որ կան, գոյություն ունեն՝ Ադրբեջանի ագրեսիայի, Արցախում էթնիկ զտման, ցեղասպանության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Եթե այս պահանջներից հրաժարվելով ՀՀ-ն մասնակցում է COP-29-ին, հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում եղած էթնիկ զտումը»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ