ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«ԱԺ-ն հայտարարություն ունի Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով: Հավանաբար, այդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին: Դրանից զատ, վաղը՝ ժամը 14.00-ին, ՀՅԴ ԳՄ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների, նաև ԱԳՆ-ի դիմաց՝ կրկին կոչ անելով միջազգային կազմակերպություներին և COP-29-ին մասնակցող պատվիրակներին՝ հանդես գալ նույն կոչով և ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանն ազատ արձակի ռազմագերիներին»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը