Իրենք այս ամեն ինչի հեղինակն են, Ալիևի հետ համատեղ են Եռաբլուրի ներքևի հատվածը ստացել: Այս մասին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Իրենցից որևէ բան ակնկալել պետք չի: Նույնիսկ ցավակցական խոք չեն հնչեցրել: Նույնիսկ մեղադրում են այս մարդկանց հայրենասիրության մեջ, ասում են հայրենասիրության մոդելն է եղել այս ամեն ինչի պատճառը, չեն ասում իրենց պես դավաճաններն են եղել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը