06 06 2018

Եվս մեկ «կամավոր», և ՀՀԿ-ն կկորցնի խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը

Եվս մեկ «կամավոր», և ՀՀԿ-ն կկորցնի խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը

ՀՀ ԱԺ գործարար պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որով նշում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունը լքելու մասին:

«Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մինչ այս «ՀՀԿ» խմբակցությունը լքել են Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը:

ՀՀԿ խմբակցությունը ԱԺ 105 պատգամավորներից 58-ն է կազմում: Եվս մեկ պատգամավորի՝ ՀՀԿ-ից դուրս գալու պարագայում այս խմբակցությունը կկորցնի օրենսդիր իշխանությունում բացարձակ մեծամասնությունը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ