04 06 2018

Ֆելիքս Ցոլակյանը դուրս է գալիս ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունից

Ֆելիքս Ցոլակյանը դուրս է գալիս ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունից

ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը լքել է ԱԺ Հանրապետական խմբակցությունը։ Այս մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունից։

Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։

Խաղաղություն բոլորիս», - գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ