ՀՀԿ խբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը դուրս է գալիս խմբակցությունից: Այս մասին պատգամավորը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում: Նա, մասնավորապես, գրել է.
«Նախկինում առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ: Թիմային պայքարում բարոյական չեմ համարում քննադատության դետալային բարձրաձայնումը, դա ևս քաղաքական մշակույթի կանոններից է, բայց այսօր չեմ տեսնում առողջացմանն ուղղված ոչ մի էական գործողություն: Չեմ ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող քաղաքական ուժի և ժողովրդական շարժման միջև: Այն անտեղի է. ծայրաստիճան վտանգավոր:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից: Միաժամանակ մեկ այլ դիմումով դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից:
Իմ այս քայլը հետապնդում է մի քանի հիմնական նպատակ.
Մի բան հստակ է՝ ցանկացած պարագայում ընկնում ենք տեմպից, կորցնում ենք ժամանակ, այն, ինչ ամենաթանկն է: Ուստի այսուհետ կքվեարկեմ թիմային որոշումներից և պայմանավորվածություններից անկախ: Պատրաստ եմ կողմ քվեարկել ցանկացած ուժի ներկայացրած այն ծրագրին,որը կծառայի Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին:
Եվ քանի որ պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային կարգով, այս քայլը կատարելիս թիկունքումս զգում եմ բազմահազարանոց ընտրողների աջակցությունը:
Դատապարտելի է պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պիտի սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես և անկախ մեր քաղաքական համոզմունքների»:
Հիշեցնենք, որ Արթուր Գևորգյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 2 ընտրատարածքից ռեյտինգային կարգով: Նա նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը