ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից:
Facebook-ի իր էջում պատգամավորը գրում է.
«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ:
Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»:
Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էին Շիրակ Թորոսյանը և Արթուր Գևորգյանը:
Նշենք, որ ՀՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը է, որին պատկանում է 105 մանդատից 55-ը: Մինչ այս 58 էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը