27 05 2024

Մենք ունենք 670 հազար հայրենակիցներ, որոնց զգալի մասը հասկացել է, որ սխալվել է․ Արթուր Գևորգյան

Մենք ունենք 670 հազար հայրենակիցներ, որոնց զգալի մասը հասկացել է, որ սխալվել է․ Արթուր Գևորգյան

Քանդակագործ Արթուր Գևորգյանը գրում է․

«Մենք ունենք 670 հազար հայրենակիցներ, որոնց զգալի մասը հասկացել է, որ սխալվել է և հիմա պահանջում է Նիկոլի հրաժարականը։

Քիչ չեն նաև նրանք, ովքեր վախից, իրենց մեժամտությունից, գոռոզությունից կամ զուտ անմտությամբ արդարանում են և անիմաստ կռիվ տալիս։

Նիկոլը գնալու է ու դա 7 սարի հետևում չէ։

Հարգելինե՛ր,

Ձեզ մի հարց տվեք միայն։

Եթե Նիկոլը մնա երկրի ղեկավար, թուրքը ե՞րբ կթակի ձեր տան դուռը։

Մենք փոքր երկիր ունենք ու չենք կարող պատով կիսել էդ մի կտոր հողը։

Առավել ևս ամոթալի կլինի, որ իրար հասկանալու տեղը ընկնենք հակաճառությունների մեջ։

Հիմա ժամանակ է գիտակցելու, որ մեր առջև կանգնած մարտահրավերները պետք է բոլորս միասին հաղթահարենք և դրա օրն ու ժամը մոտենում է։

Մի երկնչեք, մի վախեցեք ճշմարտությունը ընդունելուց և ձեր չափով տեր կանգնեք մեր երկրին։

Նիկոլն արդեն նախկին է, իսկ ապագան հենց այս օրերին է, որ ձեր ձեռքն է գալու ու դուք բոլորի հետ որոշելու, ապրելու եք մեր էս չքնաղ երկրում և արարելու ձեր իրավունքն տերն ու տնօրենն եք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ