27 05 2022

Դիմադրության շարժումն այլևս անկասելի է․ Ողջ Հայաստանն է միացել այս պայքարին․ Իշխան Սաղաթելյան

Դիմադրության շարժումն այլևս անկասելի է․ Ողջ Հայաստանն է միացել այս պայքարին․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի հայրենակիցներ, ինչպես հայտարարել էինք, այսօր «Դիմադրություն» շարժման մեր մասնակիցները ակցիաներ են իրականացրել մարզերում։
Տևական ժամանակով փակվել են՝
- Երևան-Աշտարակ մայրուղին,
- Երևան-Սևան մայրուղին,
- Սպիտակ-Երևան մայրուղին,
- Իջևան-Նոյեմբերյան մայրուղին (Ոսկեպար գյուղի հատվածում),
- Վարդենիս-Սոթք ճանապարհը։
Ավտոերթեր և բողոքի ակցիաներ են իրականացվել Վանաձոր, Սպիտակ, Աբովյան,
Բյուրեղավան, Չարենցավան, Նոյեմբերյան համայնքներում։
Տավուշի մարզում Շարժման մասնակիցներն ավտոերթերին զուգահեռ հանդիպումներ են ունեցել Դեղձավան, Դեբետավան, Բագրատաշեն, Ոսկեպար, Բաղանիս, Զորական, Կողբ, Հաղթանակ, Ջուջևան գյուղերում։
Սիրելի հայրենակիցներ, Դիմադրության շարժումն այլևս անկասելի է: Ողջ Հայաստանն է միացել այս պայքարին:
Աստծով, ոգով, մինչև վերջ…

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ