Նվեր չվերցնող վարչապետը․ «168 Ժամ»
Պոտենցիալ «ներդրողներից» ովքե՞ր են փորձել նվեր մատուցել Փաշինյանին
Քանի դեռ իշխանությունը տուրք է տալիս հանրային նսեմ կրքերին, առաջնորդվում ֆեյսբուքյան ցածրորակ արձագանքներով, վախենում փողոց դուրս եկած մի քանի հարյուր՝ արյուն տենչացող մարդկանցից, մի կասկածելի կնոջ ցուցմունքներով մի խումբ պաշտոնյաների դեմ քրգործեր հարուցում, մենք կամաց-կամաց երկիր ենք կորցնելու։ Մեր խնդիրները ոչ թե նվազելու են, այլ՝ ավելանալու։ Տնտեսությունը ոչ թե զարգանալու է, այլ հետընթաց է ապրելու։