14 02 2019

Բեմադրված ԱԺ նիստեր․ հարցերն ու ելույթները պատրաստի փոխանցել են․ «Փաստ»

Բեմադրված ԱԺ նիստեր․ հարցերն ու ելույթները պատրաստի փոխանցել են․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ–ում բավականին ակտիվ քննարկվում է կառավարության ծրագիրը: Նշենք, որ քննարկումը բավականին երկար է ընթանում հատկապես այն պատճառով, որ միայն վարչապետին հարցեր տալու համար գրանցվել էր 53, իսկ ելույթների համար՝ 42 պատգամավոր, ինչը հայ խորհրդարանական պատմության մեջ աննախադեպ է:

Ինչեւէ, այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ գրանցվածներից մեծ մասը «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ են:

«Փաստի» տեղեկություններով, անցած շաբաթ ԱԺ–ում տեղի ունեցած խմբակցության նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ վարչապետը, մանրամասնորեն ներկայացվել է ծրագրի քննարկման ձեւաչափը, եւ Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է քննարկմանը լինել ակտիվ եւ, «բերանները ջուր առած», դահլիճում «հեռախոսով չխաղալ»:

Թերթի՝ քննարկմանը մասնակցած աղբյուրի փոխանցմամբ, որոշ «առանցքային» կերպարների վարչապետն անձամբ հարցերը ձեւակերպված է փոխանցել, իսկ ելույթների մեծ մասը գրվել  է վարչապետի աշխատակազմում, որ որոշակի «սուր» շեշտադրումներով համեմված քննարկման իմիտացիա ստեղծեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ