2025 թվականին պահպանվել են կենսաթոշակների չափերը․ այս մասին խորհրդարանում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեն։
Այսինքն, կենսաթոշակների բարձրացում հաջորդ տարվա բյուջեով չի նախատեսվում։
Հիշեցնենք, Նարեկ Մկչրտչյանը 10․01․2024թ․ մամուլի ասուլիսում հայտարարել էր․ «2024 թվականին կենսաթոշակները մենք չենք բարձրացնելու, 2025-ին է նախատեսված կենսաթոշակի հաջորդ բարձրացումը։ 2025-ին կգնանք կենսաթոշակները բարձրացնելու ճաապարհով»։
Ստացվում է՝ ՔՊ-ական սոցապնախարարը խաբել է։
Ի դեպ, թոշակները չեն բարձրանա այն դեպքում, երբ նախարարության բյուջեն մեծացել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը