Սա մի իշխանություն է, որը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին, հայոց բանակին համարում էր տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող, մարտունակ և ինտելեկտուալ բանակ: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Սա չի ասվել ոտքի վրա՝ չծանոթանալով բանակին: Սա ասվել է իշխանութան գալուց շուրջ 3 տարի անց: Զուգահեռաբար ձեր իշխանությունն էր, որ գերեվարում էր Զինված ուժերի ներկայացուցիչներին, որ կեղծ թիրախներ էիք դնում, որ ոչնչացնում էիք բանակը, սպայական կազմի հեղինակությունը: Հետևանքն էլ եղավ այն, որ կորուստների համար մեղադրեցիք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին»- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը