«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Փաշինյանի թիմում բուռն քննարկում էին, թե ում էր ուղղված վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ուղղված քննադատություն-ակնարկը, երբ անդրադառնալով ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներին, դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է, և պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրեն և գնան ստուգելու որևէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։ Ասեն՝ փաստորեն, դուք մինչև ստուգելն արդեն որոշել եք»։
Փաշինյանի թիմակիցները համոզված են, որ վարչապետի խոսքն ուղղված էր Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ում աշխատանքից թիմում դժգոհ են և նշանակելու համար զղջացել են, իսկ հանելը խնդրահարույց է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը