07 02 2019

Զոհերի թվի նվազումը կարևոր է, վիրավորների թվի աճը՝ ոչ այնքան

Զոհերի թվի նվազումը կարևոր է, վիրավորների թվի աճը՝ ոչ այնքան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազման մասին։

«Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում ունենք:

Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաև ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին:

ՃՏՊ-ների և դրանց հետևանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթև դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին:

Եվ այս առումով դինամիկան հուսադրող է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ