01 11 2024

Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի. նախարար

Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի. նախարար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, թե 2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ:

«2024 թվականի պետական բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար նախատեսված էր 18 միլիարդ դրամ։ Այդ գումարից տարբեր վերաբաշխումներ են արվել, քանի որ ապահովագրությունը չի ներդրվել»,- ասաց նախարարը:

Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, թե 2024 թվականի հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը:

Նշվել էր նաև, թե 2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից, իսկ 2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ծածկույթ՝ ՀՀ ողջ բնակչության համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ