20 02 2021

Քաղաքական որոշում է կայացվել լայն թափով կուսակցականացման գործընթաց իրականացնել պետական ապարատում․ «Փաստ»

Քաղաքական որոշում է կայացվել լայն թափով կուսակցականացման գործընթաց իրականացնել պետական ապարատում․ «Փաստ»

«Չնայած այն փաստին, որ ՀՀ քաղաքական դաշտում ներկայումս բավական կոլապսային վիճակ է, և ամենուր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տեղի ունեցող զարգացումների նկատմամբ իշխանական թիմում ակնհայտ անտարբեր տրամադրություն է։ Գոնե այդպես ցույց է տրվում: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունները ներկայումս ներկուսակցական, մասնավորաբար, «թիմի համալրման» աշխատանքների նոր փուլ են նախաձեռնել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական որոշում է կայացվել լայն թափով կուսակցականացման գործընթաց իրականացնել առաջին հերթին՝ պետական ապարատում։ Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախ՝ ներկայացնել, թե պետական ապարատում աշխատողների քանի տոկոսն է կուսակցական և դրանցից քանի տոկոսն է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ։

 

Թերթի տեղեկության համաձայն՝ հարցը դրված է հետևյալ կերպ՝ «կա՛մ դառնում ես կուսակցական, կա՛մ սեփական դիմումի համաձայն ազատվում ես աշխատանքից»։ Թերթի կառավարական աղբյուրը հայտնում է նաև, որ պետական ապարատում աշխատողների համար ներկա դրությամբ ստեղծվել է լուրջ պատային իրադրություն, քանի որ, ինչպես հայտնի է, պետական գերատեսչություններում մեծ թիվ են կազմում անկուսակցականներն ու այլ կուսակցությունների պատկանող անձինք։

Մյուս կողմից, ըստ մեր տեղեկությունների, հրահանգ է իջեցված «թրի տակով անցնել» չցանկացողներից ազատվել, որպեսզի հատկապես պատերազմից հետո հավատարմության երդում տվողներին տեղավորեն պետական կառույցներում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ