24 08 2020

Իշխանությունը մեկ կրակոցով երկու նապաստակի հարց է լուծում. Գոհար Մելոյան

Իշխանությունը մեկ կրակոցով երկու նապաստակի հարց է լուծում. Գոհար Մելոյան

 

Սա նորություն չէ, վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Սահմանադարական դատարանի շուրջ իրադարձությունների համատեքստում մի քանի անգամ շրջանառվել է այդ թեզը, որ կարելի է այդ երկու բարձրագույն ատյանները՝ ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միավորել: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սահամնադրագետ Գոհար Մելոյանը:

«Ընդհանրապես կան շատ իրավաբաններ, ովքեր կողմնակից են այս տեսությանը, սակայն չի կարելի միակողմանի իրավիճակը դիտարկել, սա լրջագույն փոփոխություն է և պետք է նախ տեսական տեսնակյունից մոտենալ հարցին, որովհետև մենք ռոմանագերմանական իրավական ընտանիքին պատկանող պետություն ենք, մեր իրավական համակարգով: Եվ ընդհանրապես ռոմանագրեմանական պետություններում, ինչպիսիք են մայրցամաքային եվրոպայի գրեթե բոլոր պետությունները, հիմնականում այս ատյաններն առանձնացված են և նույն մոդելն է գործում, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, մատերի վրա հաշված պետություններում կարող ենք գտնել այնպիսի երկրներ, որտեղ այս երկու բարձրագույն ատյանները մեկտեղված են մեկ մարմնում»:

Սահմանադրագետը նաև նշում է, որ այս տեսանկյունից  ինքը կիսում է հնչեցված կարծիքները, որ մեղմ ասած այս ներկայացված առաջարկը խնդրահարույց. «Նախ որևէ իրավական նորմալ հիմնավորում հանրությանը չի ներկայացվել, որոնք հիմք են հանդիսանում այսպիսի փոփոխության գնալու ճանապարհով, այլ ոչ հայեցկարգեր ներկայացնելու, որոնք կներկայացնեին այն հիմնական ուղիներն ու կոնցեպտները, թե ինչպես են իրականացնելու և ինչ նպատակով: Ասածիս հիմնավորման է գալիս նաև այն հանգամանքը, որ հենց նույն հանձնաժողովի գիտնական անդամներն իրենց մտահոգություններն արդեն բարձրաձայնեցին և տեղեկացանք, որ անգամ հանձնաժողովում հարցը ընդունվել է 7-8 ձայների հարաբերակցությամբ, ինչը ևս լուրջ մտահագությունների տեղիք է տալիս: Այսինքն առնվազն հանձնաժողովի գիտական հատվածը իր լուրջ մտահոգություններն ունի այս կարգավորման վերաբերյալ»:

Բացի նշվածը, Գոհար Մելոյանը նաև նշում է, որ լրջագույն խնդիր է ոչ մասնագիտական բնույթի հիմնավորումները, որը կարմիր թելով անցնում է, թե այս փոփոխությունները կատարվում են հանրության շրջանում դատական համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով, ինչը ևս թերի տեսություն է և պոպուլիստական բնույթ ունի: Իրականում պրակտիկայում հակառակ պատկերն ունենք, իրականում հանրություն ավելի շատ բախվում է առաջին ատյանի դատարանների հետ և որպես կանոն հիմնական դժգոհություններն էլ հենց լինում են ստորին ատյանի դատական իշխանություններից: Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ միավորումը կատարելով հարցը լուծվում է, բնականաբար՝ ոչ»:

Մեր զրուցակցի խոսքով՝ սրանք օդում կախված հարցադրումներ, որոնց պատասխանները ևս տրված չեն. «Եվ ամենակարևորը, պետք է անդրադառնանք այն հանգամանքին, որ մենք դեռևս ականատես ենք եղել Սահմանադրության մեջ ընդամենը մեկ հոդվածի փոփոխության՝ պայմանավորված ՍԴ-ի նկատմամբ իրականացվող այս ճնշումների համատեքստում: Ականատես եղանք, թե անգամ այդ մեկ հոդվածի փոփոխությամբ որքան խնդիրներ առաջ եկան, որքան կիսալուծումներ հրամցվեցին, մասնագիտական հանրությունը բարձրաձայնեց անընդմեջ այդ խնդիրները, ամեն դեպքում կիսալուծումներով դեմ գնալով իրավական պետության սկզբունքներին կամակոր երեխայի պես իշխող ուժը իրականացրեց իր վերջնանպատակը: Այս ամենը ամփոփելով կարող ենք ասել, որ այս փոփոխությունը քաղաքական նպատաակ է հետապնդում ունենալու հերթական հլու հնազանդ համակարգը»:

Ճշտող հարցին՝ այսինքն կարելի՞ է ենթադրել, որ այսկերպ ՍԴ-ին զրկում են լիազորություններից, Գոհար Մելոյանը պատասխնեց.

«Այո, քանի որ ինչպես արդեն նշեցի, այս մեկուկես տարվա ընթացքում բոլոր գրված և չգրված սկզբունքները ոտնահարելով ՍԴ-ի շուրջ ականատես եղանք տարբեր ճնշումների, իհարկե, նաև ի նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանը բարձրագույն ատյան է հանդիսանում, կոպիտ ասած մեկ կրակոցով երկու նապաստակի հարց է լուծում իշխանությունը, նպատակը իրեն ենթակա մեկ ատյան ունենալն է»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ