Երբեք պետական մակարդակով սահմանափակումներ չեն մտցվել Թուրքիայից ներկրվող ապրանքների նկատմամբ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Թուրքիայից ապրանքներ ներկրելու արգելքին, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։
«Մենք Թուրքիայի հետ պաշտոնապես չունենք տնտեսական հարաբերություններ, և, եթե նայեք Թուրքիայի արտահանման կառուցվածքը, ապա Հայաստանի դիմաց 0 է։ Այսինքն՝ արտահանումը միջնորդավորված է կատարվում Թուրքիայից՝ Վրաստանի միջոցով։ Թուրքիան ինքը Հայաստանի նկատմամբ կիրառում է խիստ, առանձնացված մոտեցում»,- ասաց տնտեսագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը