28 02 2022

Քաղաքական որոշումներն ավելի են սաստկացել ձեր դեպքում. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ական պատգամավորին



Ահազանգ է ստացվել, որ խոշտանգում են մարդուն, հիմա պատգամավորն այցելում է, արգելանք է դրված՝ կարող է տեսնել միայն խուցը, մարդուն չի կարող տեսնել համոզվելու համար՝ խոշտանգված է, թե ոչ: Արդյոք այս փոփոխությունները չեն կարող զսպող հանգամանք լինել ՔԿՀ-ի համար: Դիմելով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Ձեզնից այո կամ ոչ պատասխան էի ուզում, որովհետև նախորդ անգամ, երբ Նիկոլ Փաշինյանի նախկին գործընկերները՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն էին բերել այս փոփոխությունների առաջարկությունը, հետաքրքիր է՝ դուք շատ հստակ ասել էիք. «Օրինակ՝ ես գրություն եմ ստացել, ասենք, որ այս անձը ձերբակալված է և կտտանքների է ենթարկվում, ի՞նչ իրավունք ունեմ ես»: Սրբուհի Գալյանը պատասխանել էր, որ կունենաք իրավունք մտնել, դուրս գալու: Դուք ելույթում դուք ասում եք՝ եթե ես իրավունք ունեմ մուտք գործել հիմնարկ, որտեղ գտնվում են ձերբակալված կամ կալանավորված անձիք, բայց որևէ մեկին չեմ կարող տեսնել, պետք է գնամ սուրճ խմեմ, դա նշանակում է, որ ես այդ իրավունքը չունեմ և առաջարկում եք միջանկյալ տարբերակ գտնել, որ պատգամավորը ունենա հնարավորություն տեսնել այդ կալանավորվածը խոշտանգված է, թե ոչ: Հետաքրքիր ՝ այդ ժամանակ ձեր պատկերացումները խոշտանգված լինելու հետ կապված ինչպիսին են եղել»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ